տուն Լուրեր Պաշտոնապես մեկնարկեց iPhone 7-ի վաճառքը (տեսանյութ)

Պաշտոնապես մեկնարկեց iPhone 7-ի վաճառքը (տեսանյութ)

107
0

կօ

Apple ընկերությունը սեպտեմբերի 16-ին պաշտոնապես վաճառքի է հանել իր նոր արտադրանքը, ի թիվս որոնց՝  iPhone 7-ը և Watch Series 2-ը: Շուրջ 3 տասնյակ երկրներ այսօր հնարավորություն են ստացել ձեռք բերելու «խնձորի» արտադրողի  նոր հեռախոսները:

Վաճառքի մեկնարկը և Ավստրալիայում Apple Store առաջին գնորդներին ցուցադրող  տեսանյութը հրապարակվել է համացանցում:

iPhone 7-ի պաշտոնական վաճառքը մեկնարկել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, Հոնկոնգում, Ճապոնիայում, Սինգապուրում և այլն:

Նշենք, որ  iPhone 7-ը  արտադրողականությամբ բոլոր մրցակիցներից առաջ է անցել՝ հաղորդում է Korrespondent-ը: