տուն Լուրեր Պաշտոնանկություն ՃՈ-ում

Պաշտոնանկություն ՃՈ-ում

62
0

vova

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով պաշտոնանկ է արել Ճանապարհային ոստիկանության  տնտեսական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռադիկ Խանզրադյանին, Araratnews.am-ի հետ զրույցում նշեց  ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Հարցին, թե ինչով էր պայմանավորված պաշտոնանկությունը, Մալխասյանը նշեց,  որ ոստիկանությունում պարբերաբար տեղի  են ունենում կադրային փոփոխություններ: Մեր դիտարկմանը, թե պաշտոնանկությունը, արդյո՞ք կապված է օրերս ՃՈ-ում տեղի ունեցած խորհրդակցության հետ, Արմեն Մալխասյանը խորհուրդ տվեց՝ տեղի ունեցածը դիտարկել բարեփոխումների շրջանակում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ Վլադիմիր Գասպարյանը հանդես էր եկել կոշտ հայտարարություններով, խոստացել էր աշխատանքից ազատել Ճանապարհային ոստիկանության այն պաշտոնյաներին որոնք ներգրավված կլինեն կոռուպցիոն ռիսկերում: