տուն Քաղաքական Միջազգային Պաշտոնական Մոսկվան հաստատել է, որ հրավիրել է Կիմ Չեն Ինին այցելելու Ռուսաստան

Պաշտոնական Մոսկվան հաստատել է, որ հրավիրել է Կիմ Չեն Ինին այցելելու Ռուսաստան

125
0

Kim-Jong-Un-7

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին հրավեր է ուղարկվել մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի տոնակատարություններին:

«Նրան հրավեր ուղարկվել է», — ասել է Պեսկովն Interfax գործակալությանը:

Ավելի վաղ Կիմ Չեն Ինի հնարավոր այցի մասին հայտնել էին հարավկորեաական և ճապոնական լրատվամիջոցները: Դա կլինի Կիմ Չեն Ինի առաջին այցն արտասահման որպես երկրի առաջնորդ: