տուն Քաղաքական Միջազգային Պաշտոնական Կիևն առաջարկում է զինադադար հաստատել

Պաշտոնական Կիևն առաջարկում է զինադադար հաստատել

114
0

10898187_770025376410710_514885161504335009_n

Պաշտոնական Կիևը առաջարկել է ստորագրել Մինսկի համաձայնագրի կյանքի կոչման ճանապարհային քարտեզ և ապահովել հրադադարի հաստատումը հունվարի 19-ից սկսած: Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Ինչպես ասվում է հայտարարությունում, Կիևը նման առաջարկ է ներկայացրել Ռուսաստանի արտգործնախարարությանը։
2014 թվականի նոյեմբերի 13-ին ընդունված փոխհամաձայնությունը նախատեսում է, որ Մինսկի համաձայնագրի բոլոր դրույթների իրականացումը տեղի պիտի ունենա 3 փուլով՝ կրակի դադարեցում (2 օր), ծանր տեխնիկայի դուրս բերում (5 օր) և ուժերի վերադասավորում՝ մինսկյան փաստաթղթով սահմանված շփման գծի համաձայն:

Հիշեցնենք, որ հունվաի 16-ին ընդհատվել էին Ուկրաինայի հարցով ստեղծված Կոնտակտային խմբի բանակցությունները Դոնեցկում առկա լարված իրավիճակի պատճառով: Այս օրերի ընթացքում ուկրաինական զորքերի և տեղացիների միջև դաժան կռիվներ են ընթանում՝ Դոնեցկի օդանավակայանը իրենց ենթակայության տակ վերցնելու համար: Դոնեցկում, այս պահի դրությամբ, կրակը չի դադարեցվել: