Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Աթլետիկոն» հայտարարել է «Էսպանյոլի» պաշտպան Մարիո Էրմոսոյին ձեռք բերելու մասին:
24-ամյա ֆուտբոլիստը, ով Մադրիդի «Ռեալի» սան է, հինգ տարվա պայմանագիր է կնքել «Աթլետիկոյի» հետ: Գործարքի արժեքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ռոխիբլանկոսները» 40 միլիոն եվրո են վճարելու Էրմոսոյի համար, որը կազմում էր ֆուտբոլիստի հրաժարագինը:
Հաղորդվում էր նաև, որ ֆուտբոլիստը տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ կարող է ստանալ:
«Աթլետիկոն» երեկ հայտարարեց նաև «Տոտենհեմի» պաշտպան Կիրան Տրիպյեին գնելու մասին: Անգլիացու համար մադրիդցիները 20 միլիոն ֆունտ են վճարել:
Մարիո Էրմոսոն կենտրոնական պաշտպան է: Ենթադրվում է, որ նա փոխարինելու է Դիեգո Գոդինին, ով ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Միլանի «Ինտեր»: