Ազգային Ժողովի ամփոփիչ ելույթով հանդես եկող Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը հայտնեց, որ տեղյակ է Վերահսկիչ պալատի նախագահի գտնվելու վայրի մասին: «Ես քաջ տիրապետում եմ` որտեղ է հիմա Իշխան Զաքարյանը: Պարոն Զաքարյանը հիմա պետական առաքինության է: Ես փորձել եմ ընդմիջմանը հեռախոսով կապվել հետը: Նա շատ հեռու չէ, սակայն, ցավոք սրտի, այս պահին չի կարող ներկա լինել: Կարծում եմ` բոլորդ էլ գիտեք` որտեղ է: Բարձրաձայնե՞մ նրա առաքելության տեղը: Չեմ կարծում, որ դրանից Կիկոսի պատմությունը պետք է ստեղծել»:
Սեյրան Ավագյանը նաև հայտարարեց, որ պատգամավորներից շատերը չէ, որ տեղյակ են Վերահսկիչ պալատի մի շարք նրբությունների: «Հայտնեմ, որ Վերահսկիչ պալատի նախագահը Վերահսկիչ պալատի խորհուրդն է: Այսինքն Վերահսկիչ պալատը կոլեգիալ մարմին է»: