տուն Լուրեր Պարզվել է «Դիվա» գիշերային ակումբում ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը

Պարզվել է «Դիվա» գիշերային ակումբում ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը

101
0

Իրավապահները պարզել են «Դիվա» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի եւ կրակոցների հետեւանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների եւ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը:

Shamshyan.com-ը հայտնում է, որ հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Հրայր Վարդանյանը եւ Երեւանի բնակիչ՝ 27-ամյա Յուրի Փուրթոյանը: Պարզվել է, որ նրանց հետ վիճաբանել են Երեւանի բնակիչներ՝ 25-ամյա Գագիկ Գալստյանը եւ 29-ամյա Մերուժան Դեմուրչյանը։

Գագիկ Գալստյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել: Նրա մոտ եղել է նաեւ հանցագործության գործիք ատրճանակը, որով նա ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ է արձակել, իսկ Մերուժան Դեմուրչյանը ոստիկանների եւ քննիչների բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով ներկայացել է քննչական բաժին: Ատրճանակն առգրավված է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, մատնադրոշմային, հետքաբանական, իսկ վիրավորներին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր։

Կասկածյալներ Գ.Գալստյանն ու Մ.Դեմուրչյանը ստորագրությամբ ազատ են արձակվել։