տուն Լուրեր Պարզվել է ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը

Պարզվել է ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը

82
0

A passenger bus has exploded in Halabyan street of Yerevan, Armenia

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հրապարակել է ապրիլի 25-ին ավտոբուսում պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը:

«Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ապրիլի 25-ին ավտոբոսում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը, ով հանդիսանում է ՀՀ քաղաքացի, 55-ամյա Ռուբեն Բալյանը։ Վերջինս այն անձն է, ում բջջային հեռախոսային քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ եւ նույնականացման համար նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն», — Ֆեյսբուքի իր էջում գրել է Տռուզյանը։