Անկարայում օրերս տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացնողի ինքնությունը բացահայտվել է, հաղորդում է Hurriyet-ը:
Նշվում է, որ տարածված լուսանկարներում ահաբեկչին ճանաչել է հայրը: Ահաբեկիչը Թուրքիայի քաղաքացի Աբդուլբաքի Սոմերն է:
Նրանից վերցված ԴՆԹ անալիզները համեմատվել են մահապարտի մարմնի մնացորդներից վերցված ԴՆԹ-ի հետ:
Նշվում է նաև, որ Աբդուլբաքի Սոմերն ահաբեկչական խմբավորմանն է միացել 2005 թվականին` 16 տարեկան հասակում:
Հիշեցնենք, որ Անկարայում իրականացված ահաբեկչական հարձակման ժամանակ զոհվել է 28, վիրավորվել` 60 մարդ: