«Պարտքը վախեցնող բան չէ, այլ հարց է, թե ինչպես ես կառավարում պարտքը»,- բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նման միտք հնչեցրեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Վերջինիս հասկանալի են վարկային միջոցների օգտագործման արդյունավետության մասին մտահոգությունները, սակայն եթե խնդիրները լուծվում են և կայուն վարկի սպասարկում կա, ապա տեսանելի խնդիրներ չկան:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ պարոն Ջավադյանից հետաքրքրվեց նաև` ի՞նչ ազդեցութուն է ունեցել բանկային համակարգը 2014թ-ի բյուջեի կատարման հարցում:
«Վերջին 6 տարվա ընթացքում ֆինանսական միջնորդությունն ավելացել է 3 անգամˋ մի ցուցանիշըˋ ակտիվներ-ՀՆԱ, մյուս ցուցանիշըˋվարկեր-ՀՆԱ, որը բավական լուրջ աճ է: Մենք տարվա ընթացքում 5 անգամ տոկոսադրույք ենք իջեցրելˋ թուլացնելով պայմանները, իսկ էֆեկտն սառեցվեց Ռուսասատում տեղի ունեցած զարգացումներով»,- ասաց Արթուր Ջավադյանը, հավելելով, որ իրենց իրագործած միջոցառումների շնորհիվ այսօր չկա որևէ բանկ, որն իր պարտավորությունները չկատարի:
Ջավադյանի խոսքովˋ կա կայուն աճ, որը նկատելի է: