տուն Քաղաքական Միջազգային Պարսից ծոցի 6 երկիր դատապարտել է Եմենում տեղի ունեցած հեղաշրջումը

Պարսից ծոցի 6 երկիր դատապարտել է Եմենում տեղի ունեցած հեղաշրջումը

59
0

H

Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը դատապարտել է Եմենում տեղի ունեցած պետական հեղաշրջումը: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում կատարելով խորհրդի տարածած հայտարարությանը:

«Հեղաշրջումը հարցականի տակ է դնում Եմենը անվտանգությունը, կայունությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», — ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շիական ապստամբները գրավել են Եմենի նախագահական պալատն ու ստեղծել նախագահական խորհուրդ, որն առաջիկա ամիսներին ղեկավարելու է երկիրը:

Բացի դրանից, ապստամբները հայտարարել են 551 անդամից բաղկացած ազգային խորհրդի ստեղծման մասին, որը կատարելու է խորհրդարանի պարտականությունները: