Երբ խոսում ենք պետական աջակցությունից,
— Պարոնա՛յք, Դո՛ւք տեղյա՞կ եք` թե որքա՞ն ՀՀ քաղաքացիներ հայտնվել են և դեռ հայտնվելու են ծանր կացության մեջ Ձեր իսկ կողմից մատնված անտեսվածության պատճառով, օրինակ` միայն մեկ վարչական շրջանում և մեկ ամսվա ընթացքում 50-ից ավելի փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներ հայտնվեցին անասելի իրավիճակի մեջ, պատկերացրե՛ք մի տեսարան երբ մարդիկ բանկերից բարձր տոկոսադրույքով վարկեր են վերցրել որպեսզի զբաղվեն իրենց կողմից վարձակալած խանութներում ու կրպակներում առևտրով և հանկարծ մեկ ակնթարթում այդ բազմաթիվ խանութները ու կրպակները ապամոնտաժվում են, հողատարածքը ոմն մեկին երկարաժամկետ վարձակալության իրավունքներով հանձնելու պատճառով, որն էլ իր հերթին խոշոր բիզնեսի ակնկալիքով այդ տարածքում սարքում է իր առևտրի կենտրոնը և իր իսկ կողմից սահմանվող ավելի բարձր վարձավճարով վարձակալության հանձնելու համար, իսկ վարկերով փոքր ու միջին խանութներ ստեղծած և նույն վարկերով ապրանքներ ձեռք բերած առևտրականներ իրենց ապրանքների հետ միասին հայտնվում են առանց սպառման շուկայի, այնուհետև վարկային պատմության <<Սև ցուցակում>>, իսկ հետո դատական ատյաններում։ Այստեղից պարզ ենթադրություն` առևտրականները մնացին առանց առևտրի, որով էլ պետք է մարեին բանկային պարտականություն
Հարգելի օրենսդիր և կառավարություն`
Էմիլ Մարկոսյան-ի ֆեյսբուքյան գրառումը