տուն Լուրեր Պառկած ակցիա Բաղրամյան 26-ի դիմաց. ոստիկանությունը բերման է ենթարկում երիտասարդներին

Պառկած ակցիա Բաղրամյան 26-ի դիմաց. ոստիկանությունը բերման է ենթարկում երիտասարդներին

81
0

cuyc 26Երեւանում այսօր՝ փետրվարի 24-ին, մի խումբ երիտասարդներ «Ազատություն քաղբանտարկյալներին» պահանջով  պառկել են  նախագահական նստավայրի դիմաց եւ բողոքի ակցիա իրականացնում:

«Քաղաքական միակ հասցեատերը Սերժ Սարգսյանն է, այդ պատճառով էլ Բաղրամյան 26-ի դիմաց ենք պառկել եւ արտահայտում մեր բողոքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա անող երիտասարդներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:

Նշենք, որ ակցիայի սկսվելուց 15-20 րոպե հետո ոստիկանները ակտիվիստներին մտցրեցին ոստիկանական մեքենան եւ բերման ենթարկեցին։