տուն Քաղաքական Միջազգային Պարբերականը պաշտպանում է դավանանքի ազատության իրավունքը. Charlie Hebdo-ի գլխավոր խմբագիր

Պարբերականը պաշտպանում է դավանանքի ազատության իրավունքը. Charlie Hebdo-ի գլխավոր խմբագիր

79
0

charlie-hebdo2

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական պարբերականի գլխավոր խմբագիր Ժերար Բյարը հայտարարել է, որ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակվել են՝ ի պաշտպանություն դավանանքի ազատության իրավունքի: Այս մասին գրում է Le Parisien-ը:

«Ամեն անգամ, երբ մենք նկարում ենք Մուհամեդ մարգարեին, ամեն անգամ, երբ մենք նկարում ենք Հիսուսին՝ մենք պաշտպանում ենք դավանանքի ազատությունը», — նշել է Բյարը՝ համոզմունք հայտնելով, որ կրոնը քաղաքական քննակումներում տեղ չունի:

«Մենք պնդում ենք, որ Աստված չպետք է քաղաքական կամ հասարակական գործիչ լինի», — հայտարարել է երգիծաթերթի գլխավոր խմբագիրը:

Հիշեցնենք, որ համապատասխանաբար 32 և 34 տարեկան Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները հունվարի 7-ին ներխուժել էին Փարիզի 11-րդ թաղամասում գտնվող Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատուն և կրակ բացել: Հարձակման հետևանքով զոհվել էր 12 մարդ, որից 2-ը՝ ոստիկան: