տուն Լուրեր Պարատիչի. Ռոնալդուն ինքն է իր ծառայություններն առաջարկել Յուվենտուսին

Պարատիչի. Ռոնալդուն ինքն է իր ծառայություններն առաջարկել Յուվենտուսին

100
0

«Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին նոր մանրամասներ է պատմել Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալից» թուրինյան ակումբ տեղափոխության մասին:

«Հիշում եմ՝ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշն ինձ հետ հանդիպման ժամանակ ասաց. «Չես հավատա, բայց Կրիշտիանուն ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս»»: Ես պատասխանեցի, որ հավատում եմ, սակայն դրանից հետո ինձ համար բարդ էր ուշքի գալ և շարունակել աշխատել:

Ռոնալդուն ինքն է իր ծառայություններն առաջարկել «Յուվենտուսին»»,- Պարատիչիի խոսքը մեջբերել է Football Italia-ն:

Բացի այդ, թուրինցիների սպորտային տնօրենը նշել է, որ Ռոնալդուի շնորհիվ երեխաները երազում են.

«Մեծագույն ֆուտբոլիստները երեխաներին օգնում են երազել: Տղաս ցանկանում էր Ռոնալդուի մարզաշապիկն ունենալ, դրա համար ես մեկնել էի Պորտուգալիայի հավաքականի խաղին: Տղաս անընդհատ այդ մարզաշապիկն էր կրում և ինձ հարցնում. «Հայրիկ, ինչո՞ւ չենք գնում Ռոնալդուին»:

Ես նրան պատասխանում էի, որ դա հնարավոր չէ: Երբ Կրիշտիանուի տրանսֆերը կայացավ, տղաս ասաց. «Հայրիկ, իսկ դու ասում էիր, թե հնարավոր չէ»: Ես պատասխան չունեի»,- պատմել է Պարատիչին: