տուն Լուրեր Պապուա Նոր Գվինեայում կնոջը վհուկ են ճանաչել եւ ընտանիքի աչքի առաջ սպանել

Պապուա Նոր Գվինեայում կնոջը վհուկ են ճանաչել եւ ընտանիքի աչքի առաջ սպանել

298
0

Papua New GuineaՊապուա Նոր Գվինեայում Միֆիլա անունով կնոջը մեղադրել են վհուկ լինելու եւ կախարդություն անելու մեջ։ Դրա համար 10 զինված տղամարդ կնոջը ինքնադատաստանի են ենթարկել։ Նրանք մտել են կնոջ տուն եւ ընտանիքի աչքի առաջ կացիններով սպանել կնոջը, գրում է Reuters-ը։

Հանցագործները Միֆիլային եւ նրա 3 ընկերուհիներին մեղավոր են ճանաչել տեղի գյուղերից մեկում բռնկված կարմրուկի համաճարակի մեջ։ Չարագործների խոսքով՝ այդ կանայք ցանկացել են սեւ կախարդանքի միջոցով սպանել բնակավայրի բոլոր բնակիչներին։ Ոստիկանությունը այս պահին փնտրում է մարդասպաններին,  գրում է Vesti-ն։

Պապուա Նոր Գվինեայում կախարդանքի մասին օրենքը ընդունվել է 1971թ.։