տուն Լուրեր Պապա ջան, էլ չթողնես, որ ինձ ծեծեն. մոր կողմից հրկիզված տղային այցելել...

Պապա ջան, էլ չթողնես, որ ինձ ծեծեն. մոր կողմից հրկիզված տղային այցելել է հայրը. news.am

110
0

default

Նոր Նորքի 4-րդ զանգվածում փետրվարի 9-ի լուսադեմին իրեն եւ 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած 47-ամյա Աննա Բադալյանի  ամուսինը՝ Կարեն Նահապետյանը, չնայած կնոջ սպառնալիքներին, չի պատկերացրել, որ նա ընդունակ է վնասել սեփական որդուն: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Նահապետյանը, որը նախօրեին է վերադարձել ՌԴ-ից։

«Վերջին ամիսներին Աննան մի քանի անգամ զգուշացրել է, որ ես սենց չեմ ապրի, վերջ կտամ էս ամեն ինչին, կվնասեմ ինձ ու երեխայիս, բայց լուրջ չէի վերաբերում դրան, չէի պատկերացնում, որ սպառնալիքները կիրականացնի: Իմ գործերն էլ շատ վատ էին, խոսել եմ Աննայի հետ, բացատրել վիճակը, չգիտեմ՝ ինչու նման բան արեց»,- ասաց նա՝ նշելով, որ Աննան ընդունակ չէր նման բանի եւ պահի ազդեցության տակ է դա արել:

Կարեն Նահապետյանը պատմեց, որ 11 ամիս է, ինչ մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի, աշխատած գումարի մեծ մասն ուղարկել է Աննային եւ երեխային:

Շարունակությունն՝ այստեղ