տուն Քաղաքական Միջազգային Պանրի կողոպուտ Իտալիայում

Պանրի կողոպուտ Իտալիայում

75
0

parmezanԻտալիայի ոստիկանությունը ձերբակալել է 11 գողից կազմված մի ավազակախումբ, որը մեղադրվում է Պարմեզան պանրի 785000 եվրո կամ մոտ 878768 դոլար արժողությամբ 2039 գունդ գողանալու համար: Պանրի  յուրաքանչյուր գողացված գունդը գնահատվել է մոտ  430 դոլար: Հանցագործները Պարմա եւ Ռեջո-Էմիլիա  շրջաններում  հարձակվել են տարբեր պահեստների եւ ֆաբրիկաների վրա, որտեղ արտադրվում էր հայտնի պանիրը: Հաղորդվում է, որ գողությունները կատարվել են մոտ երկու տարվա ընթացքում:

Պարմեզանի պանիրը, որն Իտալիայում հայտնի է որպես Պարմիջանո Ռեջանո, արտադրվում է տեղի կաթի օգտագործմամբ եւ հասունանում է  18-ից 30 ամսվա ընթացքում: Առաջին անգամ այն Պարմայում եւ Ռեջո-Էմիլիայում պատրաստվել  է ավելի քան  900 տարի առաջ, տեղեկացնում է Kedem-ը:

Նշվում է, որ պանրի հսկայական գնդերի տեղափոխությունը  հանցագործների համար չէր կարող հեշտ խնդիր լինել եւ գողերը բարդ սարքավորումներ են օգտագործել  ազդանշանային համակարգը շրջանցելու համար:  Իտալացի հանցագործները գուցե  լավ  վնաս են հասցրել, բայց դա ոչինչ է համեմատած Կանադայում մի քանի տարի առաջ տեղի ունեցած թխկու օշարակի գողության հետ, որի արժեքը  30 միլիոն դոլար էր: