Ամերիկացի դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնը պատրաստվում է զբաղվել քաղաքականությամբ: Այս մասին հաղորդում է Radar Online-ը: Այս մասին կայքի լրագրողին պատմել է նրա մոտ ընկերներից մեկը, որի անունը չի բացահայտվում: Անդերսոնը ցանկություն է հայտնել զբաղվել բարեգործությամբ և քաղաքական գործունեությամբ այն բանից հետո, երբ մեկ ամիս առաջ սատկել է նրա Ջո շունը:
«Նա արդեն մի քանի տարի է զբաղվում կենդանիների պաշտպանությամբ, սակայն Ջոյի մահից հետո նա ցանկանում է իր կյանքի մնացած մասը նվիրել բարեգործությանը և քաղաքական գործունեությանը», — ասել է աղբյուրը:
Անդերսոնը կրկին ապրում է իր ամուսնու` Ռիք Սոլոմոնի հետ, ում հետ կռվել էր մի քանի ամիս առաջ: Սակայն դա չի օգնել նրան վերականգնվել տնային կենդանու մահից հետո: Նա որոշել է նվիրվել հասարակական գործունեությանը: