Սիրիացի զինվորականները Պալմիրայում հայտնաբերված զանգվածային գերեզմանից տեղի բնակիչների եւ զինվորականների առնվազն 40 մարմին են հանել, որոնք զոհ էին գնացել ԻՊ խմբավորմանը, հայտնում է սիրիական պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը:
Զինվորականները գերեզմանը հայտնաբերել են քաղաքի հյուսիս-արեւելյան ծայրամասում, դրանում գրոհայինների ձեռքով զինված առնվազն 25 մարդու մարմիններ կային:
Ներկայումս գերեզմանից հանված մարմինների թիվը 40-ի է հասել այն բանից հետո, երբ եւս 15 մարմին են հանել, նրանք բոլորը կանայք եւ երեխաներ են: