տուն Քաղաքական Միջազգային Պալմիրան գրավելուց հետո Իսլամական պետությունը մահապատժի է ենթարկել 217 մարդու

Պալմիրան գրավելուց հետո Իսլամական պետությունը մահապատժի է ենթարկել 217 մարդու

108
0

f-palmyra-a-20150526-870x496

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Սիրիայի հնավայրերից մեկի` Պալմիրայի գրավումից հետո սպանել են առնվազն 217 մարդու: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

Իրավապաշտպանների տվյալներով` մահապատժի է ենթարկվել առնվազն 67 խաղաղ բնակիչ, այդ թվում` 14 երեխա և 12 կին: «ԻՊ-ն նաև մահապատժի է ենթարկել 150 զինծառայողի և կառավարամետ զինյալների, ինչպես նաև մարդկանց, ում մեղադրել են կառավարամետության մեջ», — ասվում է Մեծ Բրիտանիայի իրավապաշտպանների զեկույցում:

Զոհվածների մի մասը գլխատվել է, մնացածը՝ մորթվել կամ գնդակահարվել: