Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը չեղյալ է հայտարարել երկրում մահապատժի արգելքը 141 մարդու սպանությամբ ավարտված ահաբեկչական գործողությունից հետո: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Խորհրդարանի խոսնակը Մուհիուդդին Վանին հաստատել է այս տեղեկությունը. «Որոշում է կայացվել, որ արգելքը հանվելու է: Վարչապետը հաստատել է այս որոշումը»:
Հիշեցնենք, որ նախօրեին պակիստանյան Փեշավար քաղաքում 6 գրոհայիններ հարձակվել են դպրոցի վրա, ինչի հետևանքով 132 աշակերտ և 9 ուսուցիչ սպանվել էր: Ընդհանուր առմամբ, դպրոցում եղել է մի քանի հարյուր մարդ, որոնցից ավելի քան 100-ը վիրավորվել է: