Պակիստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերն՝ ուղղված ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի դեմ: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Իսլամաբադի, Լահորի, Կարաչիի, Քվետայի և այլ քաղաքների փողոցներ են դուրս եկել տարբեր կուսակցությունների, կազմակերպությունների և միությունների հազարավոր անդամներ: Նրանք այրել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի դիմանկարը, պարբերականի ծաղրանկարներն ու Ֆրանսիայի պետական դրոշը:
«Թեհրիկ-է-Ինսաֆ» («Շարժում՝ հանուն արդարության») կուսակցության հետևորդներն այցելել են ֆրանսիական հյուպատոսարան և «աշխարհում կրոնական ատելության տարածումը կանխելու» պահանջով գրություն փոխանցել:
Հատկանշական է, որ բողոքի գործողություններին մասնակցել են նաև քրիստոնյա հոգևորականներ՝ իրենց համերաշխությունն արտահայտելով մուսուլման համաքաղաքացիների հետ: