տուն Լուրեր Պակիստանում պայթյուն է որոտացել. կա 38 զոհ

Պակիստանում պայթյուն է որոտացել. կա 38 զոհ

75
0

pakistan-university-attack_650x400_71453281945

Պակիստանի քաղաքներից Լահորում պայթյունի հետևանքով զոհվել են 38 հոգի: Կան տասնյակ վիրավորներ, գրում է bbc.com-ը:
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի զբոսայգիներից մեկում, որտեղ բազմաոիվ մարդիկ էին հավաքվել: Լրատվամիջոցին Լահորի ոստիկանությունից հայտնել են, որ պայթյունը հավանաբար իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Ահաբեկչական ոչ մի խմբավորում դեռևս պատասխանատվություն չի ստանձնել: Հաղորդվում է, որ հավանական թիրախ են եղել Զատիկը նշող քրիստոնյա ընտանիքներ:

Քաղաքի հիվանդանոցները բերվել են արտակարգ իրավիճակի ռեժիմի: