տուն Քաղաքական Միջազգային Պակիստանցի գործիչը 10 մլն դոլար է խոստացել Հնդկաստանի վարչապետի կալանքի համար

Պակիստանցի գործիչը 10 մլն դոլար է խոստացել Հնդկաստանի վարչապետի կալանքի համար

88
0

modiՊակիստանցի քաղաքական գործիչ Սիրաջ ուլ Հաք Խանը, որը Ջամաաթ է Իսլամի կուսակցության նախագահն է, 10 մլն դոլար պարգեւ է խոստացել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կալանքի համար։

Նա նշել է, որ հնարավոր չի համարում երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նա, ով կկալանավորի Մոդիին, մեկ մլրդ ռուփի պարգեւ կստանա»,- մեջբերում է նրա խոսքը Dawn թերթը։

Այս հայտարարությունն արվել էր այն բանից հետո, երբ հնդկական իշխանությունները Պակիստանի «Հիզբ ալ Մուջահեդդին» ահաբեկչական խմբավորման ղեկավար Սայեդ Սալաուդդինի կալանքի համար պարգեւ էին խոստացել։

Հանրահավաքի ժամանակ Խանը նաեւ ասել էր, որ քանի դեռ Քաշմիրի հակամարտությունը չի լուծվել, ցանկացած պակիստանցի, ով Հնդկաստանին իր բարեկամը կհամարի, կաքսորվի հայրենիքից։