տուն Լուրեր Պահքային ուտեստ. Ղափամա

Պահքային ուտեստ. Ղափամա

115
0

Բաղադրիչներ.

բրինձ – 3 բաժակ,
դդում  – 1 հատ մեծ,
խնձոր – 2 հատ,
չամիչ – 200 գ,
սալորի չիր – 200 գ,
ծիրանի չիր – 200 գ,
շաքարավազ – 1 ճ. գդ.,
բուսայուղ,
աղ

Դդումը լվանալ, վերին մասը կտրել կափարիչի պես, գդալով հանել սերմերը: Փորված դդումի մեջ եռացած ջուր լցնել, ծածկել և թողնել սառչի: Խնձորը մաքրել, կտրատել: Չամիչը, չիրը լվանալ, խառնել, բուսայուղի մեջ դաղել: Չիրը խառնել խնձորի կտորներին, շաքարավազ ցանել, խառնել: Բրինձը մասերի բաժանել: Դդումի մեջ լցնել բրինձ, վրան լցնել չիր, նորից բրինձ, վրան չիր: Ամեն շերտ բրնձի վրա աղ անել:  Դդումի մեջ այնքան ջուր լցնել, որ բրինձը ծածկվի: Դդումը յուղել,  մեկ-մեկուկես ժամ դնել տաք ջեռոցը: Մատուցելուց առաջ խառնել բրինձը, չիրը, եփված դդումի կտորները:

Սկզբնաղբյուր՝ MyKitchen.am