տուն Լուրեր Պահքային ուտեստ. բաղադրատոմս

Պահքային ուտեստ. բաղադրատոմս

99
0

Ջեմով պահքային թխվածք

ալյուր 3 թեյի բաժակ

սոյայի կաթ 1 թեյի բաժակ

ձեթ 3 ճաշի գդալ

 շաքարավազ 2 ճաշի գդալ

 աղ 1 թեյի գդալ

խմորիչ 1 թեյի գդալ

միջուկ

ջեմ 250 գրամ

Գոլ կաթի մեջ ենք լցնում խմորիչը և կես ժամ հանգիստ ենք թողնում։ Այդ ընթացքում խառնում ենք խմորի համար նախատեսված մնացած բաղադրիչենրը։ Երբ խմորիչը լուծվում է լցնում ենք պատրաստված զանգվածի մեջ և խմոր ենք հունցում։ 1-1,5 ժամով հանգիստ ենք թողնում, որ խմորը բարձրանա(2 անգամ պետք է շատանա)։Պատրաստի խմորը 2 մասի ենք բաժանում։ Մի մասը շրջանաձև գրտնակում ենք, դնում հանվող ձևամանի մեջ (մոտ 26 սմ տրամագծով) և ձեռքերով եզրերը մի քիչ դեպի վերև ենք բարձրացնում (1,5-2 սմ բարձրությամբ)։

Գրտնակած խմորի վրա ենք լցնում ելակի ջեմն ու հավասարեցնում։ Խմորի երկրորդ կեսը գրտնակում ենք և բաժակով շրջաններ ենք կտրում։ Թխվածքի եզրերեով կտրած շրջանները միմյանց վրա ենք շարում։ 15-20 րոպե հանգիստ ենք թողնում։ Թխում ենք 25-30 րոպե մինչև 210 աստիճան տաքացրած ջեռոցում։

Այս բաղադրատոմսի մեջ օգտագործվել է սոյայի կաթ, որը բուսական ծագում ունի: Շատ համեղ պահքային թխվածք, որի խմորը կարող ենք հաց թխող սարքի մեջ հունցել։ Դրա համար անհրաժեշտ է խմորի համար անհրաժեշտ բաղադրիչները հետևյալ հաջորդականությամբ լցնել հաց թխող սարքի մեջ. ջուրը, ալյուրը, բուսայուղը, շաքարավազը, աղը և խմորիչը, որից հետո միացնում ենք խմորի ռեժիմը և ամեն ինչ շատ հեշտ և արագ պատրաստ կլինի:

Սկզբնաղբյուր՝ mykitchen.am