տուն Լուրեր Պահքային ուտեստ. բաղադրատոմս

Պահքային ուտեստ. բաղադրատոմս

208
0

siserov-

Բաղադրիչներ
սիսեռ — 0,5 բաժակ
ջուր — 5 ճ/գդ
քունջութ — 1 ճ/գդ
սխտոր — 4 պճեղ
ալյուր — 200 գր
բուսայուղ

Պատրաստման եղանակ
Սիսեռը ջրի մեջ թրջում ենք մինչև ուռչի։ Այնուհետև եփում ենք մինչև պատրաստ լինի։
Խմոր ենք հունցում։ Եթե ունենք խոհանոցային կոմբայն կարող ենք դրանով հունցել խմորը. լցնում ենք սիսեռը, ալյուրը, քունջութը, ճզմած սխտորը և ջուրը։ Այնքան ենք խառնում մինչև համասեռ զանգված ստանանք։ Եթե խմորը շատ պինդ է, մի քիչ ջուր ենք ավելացնում և խառնում։ Եթե այս ամենը ձեռքով ենք խառնելու, սիսեռը պետք է բլենդերով խյուսի վերածենք, այնուհետև խառնենք մյուս բաղադրիչներին։ Բավականին պինդ խմոր ենք հունցում։ Ձեռքերին չկպչող խմոր պետք է ստանանք։
Աշխատանքային սեղանի վրա ալյուր ենք ցանում։
Խմորը որքան հնարավոր է բարակ ենք գրտնակում և կլոր դանակի միջոցով շեղանկյունաձև կտրատում ենք։
Կաթսայի մեջ բուսայուղ ենք լցնում և չիպսերը երկու կողմից տապակում` մինչև ոսկեգույն դառնան ( բուսայուղը շատ ենք լցնում, այն պետք է չիպսերն ամբողջությամբ ծածկի ) ։
Սկզբնաղբյուր՝ cooks.am