տուն Լուրեր Պահքային ուտեստ. բաղադրատոմս

Պահքային ուտեստ. բաղադրատոմս

144
0

kartofilov-snkov-

Բաղադրիչներ
սունկ շամպինիոն — 500 գր
սոխ — 2 գլուխ
կարտոֆիլ — 500 գր
բուսայուղ — 4 ճ/գդ
սպիտակաձավար — 100 գր
սխտոր — 2 պճեղ
կանաչի — 2 ճ/գդ (մանրացված)
պապրիկա — 1 թ/գդ
ռեհան — 1 թ/գդ (չորացրած)
լոլիկ չերրի — 6 հատ
ոլոռ — 120 գր
աղ — ըստ ճաշակի
պղպեղ սև — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ
Սոխը կտրատում ենք և բուսայուղի մեջ տապակում մինչև ոսկեգույն դառնա։
Ավելացնում ենք սունկը և տապակում ենք մինչև ավելորդ հեղուկը դուրս գա միջից։
Սունկը տապակելիս կարող ենք մի քանի գդալ չոր սպիտակ գինի լցնել։ Աղ և պղպեղ ենք անում, մի քանի րոպե ևս տապակում ենք և կրակի վրայից վերցնում։
Սնկով զանգվածը լցնում ենք բլենդերի մեջ և մանրացնում, կարող ենք նաև մսաղացով աղալ։
Մանրացված սունկը լցնում ենք ամանի մեջ, ավելացնում ենք հում քերած կարտոֆիլը և խառնում ենք։
Ավելացնում ենք սպիտակաձավարը և խառնում ենք։
Ավելացնում ենք համեմունքներն ու սխտորը։
Այնուհետև լցնում ենք կանաչին։
Հետո ավելացնում ենք կանաչ ոլոռը։
Այդ ամենը լավ խառնում ենք և դնում ձևամանի մեջ(9×23 չափի)։
Վրայից շարում ենք լոլիկի կեսերը (կարող ենք ամբողջ մակերեսը չերրի լոլիկի կեսերով ծածկել` ըստ ցանկության)։
Թխում ենք մոտ 35-40 րոպե` 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Ձևամանի մեջ ենք թողնում մի քիչ սառչի, որից հետո կարող ենք մատուցել` որպես ջեռեփուկ։
Կարող ենք նաև ամբողջությամբ ձևամանում սառեցնել, այնուհետև հանել, կտորների բաժանել և հացի հետ` որպես տերրին մատուցել։

Սկզբնաղբյուր՝ cooks.am