Լույսերի քաղաք Նյու Յորքում կբացվի Պաղպաղակի թանգարան՝ the Museum of Ice Cream: Ինչպես հաղորդում է Luxury Launches-ը՝ հղում անելով թանգարանի instagram-յան էջին՝ քաղցրեղենիկ թանգարանը կբացի այս աշնանը՝ Նյու Յորքի Broadway 558 հասցեում:
The Museum of Ice Cream—ը կառուցվել է 3 տարվա ընթացքում և զբաղեցնում է 23 000 քառակուսի մետր տարածք, այն եռահարկ է և իր այցելուներին կառաջարկի «Երկնային գետնանցում», քաղցրավենիքի հյուրասիրության «թռչող» սեղան, եռահարկ բլրակ, հսկա շերեփների դահլիճ, մեղուղուների հսկա փեթակ և պաղպաղակի համտեսման համար նախատեսված սրահներ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ թանգարանում պաղպաղակներից բացի այցելուներին կառաջարկվի այլ համեղ աղանդեր, իսկ մուտքի տոմսերը կարժենան մեկ անձի համար 38 դոլար:
Երկու տարեկանից փոքրիկների համար՝ մուտքն անվճար կլինի: