ԱՄՆ-ի իշխանությունները Ֆրանսիային կփոխանցեն Պաբլո Պիկասոյի՝ Նյու Յորքում հայտնաբերված աշխատանքը։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Նշվում է, որ իսպանացի նկարչի նկարը գողացվել էր 2003 թվականին Ֆրանսիայի պահոցներից մեկից։ 2014 թվականին «Վարսավիրը» անունով նկարը, որի գինը կազմում է միլիոնավոր դոլարներ, անօրինական տեղափոխվել էր ԱՄՆ։