Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ապաքինվել է գրիպից, ինչի պատճառով չէր մարզվում մոտ մեկ շաբաթ, ու միացել է «Ռայո Վալեկանոյի» իր թիմակիցներին:
Օզբիլիսը երեքշաբթի օրը մարզվել է առանձին` կատարել է վազքային վարժություններ ու աշխատել է գնդակով, Armfootball.com-ի փոխանցմամբ` հաղորդում է elmundodeportivo-ն:
Նշվում է, որ բաց թողած մարզումներն ու այն, որ ֆուտբոլիստը դեռ չի հասցրել աշխատել թիմի հետ` ընդհանուր խմբում, դժվարացնում է Արազի մասնակցությունը ուրբաթ օրը կայանալիք Խիխոնի «Սպորտինգի» դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ վարձավճարով «Ռայոյում» հանդես եկող Օզբիլիսը դեռ չի նշել իր նորամուտը իսպանական ակումբում: