տուն Սպորտ Օզբիլիսը շարք կվերադառնա մարտի վերջին ապրիլի սկզբին

Օզբիլիսը շարք կվերադառնա մարտի վերջին ապրիլի սկզբին

66
0

728960

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածքից հետո վերականգնման վերջին փուլում է։ Այս մասին ասել է մոսկովյան ակումբի բժշկական անձնակազմի ղեկավար Միխայիլ Վարթապետովը։

«Արազի վերականգնման ժամկետը չի փոխվել, դա տեղի կունենա մարտի վերջին ապրիլի սկզբին։ Հիմա մենք գտնվում ենք վերականգնման վերջին փուլում։ Մարտի վերջին հատուկ չափումներից և ստուգումներից հետո պարզ կդառնա, թե արդյոք Արազը կկարողանա սկսել մարզվել», — ասել է Վարթապետովը News.am կայքին։