տուն Լուրեր Օզբիլիսը հաստատել է «Ռայո Վայեկանո» տեղափոխվելու մասին լուրերը

Օզբիլիսը հաստատել է «Ռայո Վայեկանո» տեղափոխվելու մասին լուրերը

92
0

722120

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, որը մոտ է «Բեշիկթաշ» տեղափոխվելուն, որոշ մանրամասներ է հայտնել իր տրանսֆերի մասին, հաղորդում է «De Telegraaf-ը:

«Տեղափոխությունից հետո ինձ վարձավճարով ուղարկելու են «Ռայո Վալեկանո», որպեսզի բավականաչափ խաղային փորձ  ձեռք բերեմ և ամռանն ավելի ուժեղ ֆուտբոլիստ դարձած վերադառնամ»,- ասել է Օզբիլիսը:

«Բեշիկթաշն» իմ ծառայություններով առաջին անգամ հետաքրքրվեց դեռ այն ժամանակ, երբ ծնկի խաչաձև կապանների վնասվածք չէի ստացել: Այժմ «Սպարտակում» որոշեցին, որ ավելի լավ է բաժանվենք, և այդտեղ կրկին հայտնվեց «Բեշիկթաշը»,- հավելել է ֆուտբոլիստը: