Այսօր Կառավարության նիստին մերժվեց «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ներկայացրել էին «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները:
Այդ օերնքի փոփոխությամբ առաջարկվում էր մինչև 2 տարեկան երեխաներ ունեցող չաշխատող մայրերին նպաստներ տրամադրել:
«Կառավարությունն արդեն ձեռնամուխ է եղել սույն օրենքում փոփոխություններ կատարելուն, հետևաբար այս որոշման նախագիծն ընդունելու անհրաժեշտություն չկա: Բացի այդ, օրենքի նախագծով պետության պարտավորությունները կավելանան լրացուցիչ 15 մլրդ դրամով»,-ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: