տուն Լուրեր ՕԵԿ-ը Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին կխոսի վաղը

ՕԵԿ-ը Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին կխոսի վաղը

146
0

OEK-xmbakcutyun

ՕԵԿ-ը Ծառուկյանի հայտարարության և Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները կհնչեցնի վաղը` փետրվարի 19-ին, կուսակցության քաղխորհրդի նիստից հետո: Այս մասին այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Փետրվարի 20-ի չեղարկված հանրահավաքի մասին Մհեր Շահգելդյանը չցանկացավ խոսել և որևէ գնահատական տալ.
«Ես չեմ ուզում այս պահին գնահատականներ տալ, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ այսպիսի որոշումներն ընդունում է ինքնուրույն, ինքն է որոշում ինչպես վարվել նման իրավիճակներում»:

Լրագրողներից մեկի հարցին, թե այս ընթացքում, երբ ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները հանդիպումներ էին ունենում Գագիկ Ծառուկյանի հետ, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նրա հետ հանդիպե՞լ է, Շահգելդյանը հայտնեց, որ նման հանդիպում չի եղել, քանի որ Արթուր Բաղդասարյանը Հայաստանում չէ: