«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցի քվեարկությունը հետաձգվեց ՕԵԿ-ի առաջակությամբ. չեն կողմնորոշվել դե՞մ են քվեարկելու, թե՞ կողմ: Խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը 20 րոպե ժամանակ խնդրեց կողմնորոշվելու համար. «ՕԵԿ-ի կողմից այս ժամկետում մանրամասն քննարկվեց նախագիծը, մեր առաջարկությունների մի մասն ընդունվեց: Մենք, կարևորելով մասնագիտական հանձնաժողովի կառուցողական դիրքորոշումը, չենք կարող, սակայն, չնշել նաեւ՝ մեր առաջարկությունների մի մասը չի ընդունվել, ուստի ՕԵԿ-ը չի կարող կողմ լինել նախագծին, որոշ հարցեր քննարկելու համար խնդրում ենք 20 րոպե ընդմիջում»:
Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց՝ 20 րոպե ընդմիջում: