Քսանամյա բնասեր Բոյան Սլաթի ստեղծած՝ օվկիանոսը մաքրող առաջին համակարգը կգործարկվի 2016 թ-ից: Ինչպես հաղորդում է The Ocean Cleanup հիմնադրամի պաշտոնական կայքը, առաջին նման համակարգը կտեղադրվի համաշխարհային օվկիանոսի ամենաախտոտված հատվածներից մեկում՝ Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև գտնվող Ցուշիմա կղզու մոտակայքում:
2000մ երկարությամբ այս համակարգը կդառնա ծովի մակերևույթի վրա լողացող աշխարհի ամենաերկար օբյեկտներից մեկը: Առնվազն երկու տարվա աշխատանքի ընթացքում այն կհավաքի ծովային պլաստիկ աղբը, որի վերամշակումից ակնկալում են էլեկտրաէներգիա ստանալ: Իսկ հետագայում ծրագրվում է 100 կմ երկարությամբ նման համակարգի միջոցով մաքրել Խաղաղ օվկիանոսը՝ Հավայան կղզիների և Կալիֆորնիայի միջև ընկած որոշակի հատվածում:
Ինչպես ավելի վաղ հաղորել էր BBC-ն, այս մտահաղացման գաղափարը երիտասարդ բնասերը հղացել էր դեռ 16 հասակում, երբ 2011թ. ամռանը Հունաստանի ափերի մոտ ջրասուզումների ընթացքում նկատել էր, որ ծովում ավելի շատ են պլաստիկ նյութերը, քան ծովի լիիրավ բնակիչ ձկները:
Վերջին 30-40 տարիների ընթացքում համաշխարհային օվկիանոսում հայտնվել է միլիոնավոր տոննա պլաստիկ, որի 80%-ը ծովում է հայտնվել անմիջականորեն ցամաքից ՝ սկզբից ընկնելով կոյուղի, այնուհետ գետեր և նոր ծով: