տուն Լուրեր Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտ

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտ

124
0

aeb

FATCA-ն կամ Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտը ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունվել է 2010թ. մարտին 18-ին և ուժի մեջ է մտել 2013թ. հունվարի 1-ին: FATCA-ի  նպատակն ամերիկյան հարկատուների հաշվների մասին տեղեկատվություն ստանալն է: FATCA-ն կամ Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտը պարտավորեցնում է բոլոր ոչ ամերիկյան ֆինանսական հաստատություններին ներառյալ ՀՀ բանկերին բացահայտել ԱՄՆ հետ կապված անձանց հարկատուների հաշիվների մասին տեղեկատվություն ներկայացնել ԱՄՆ հարկային ծառայությանը: Բանկի կամ Բանկի հաճախորդների կողմից FATCA-ի պահանջները չկատարելու դեպքում նախատեսված է պատժամիջոցների կիրառում: ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ և ԱՄՆ հարկային մարմինի` Ներքին եկամուտների ծառայության միջև կնքվել է պայմանագիր և Բանկին տրամադրվել է համապատասխան կոդը: Բանկը FATCA-ի պահանջներին համապատասխան պարտավոր է ներկայացնել հաշվետվություններ այն ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ, ովքեր հանդիսանում են ԱՄՆ հարկատուներ: Բանկը մշտապես հետևողական է միջազգային ստանդարտներին համապատասխանելու համար և հետևապես իրականացնում է իր գործունեությունը  FATCA-ի բոլոր տեսակի պահանջներին համապատասխանելու համար: