տուն Քաղաքական Միջազգային Օսկարի կազմակերպիչները պատասխանել են իրենց հասցեին հնչող ռասիզմի մեղադրանքներին

Օսկարի կազմակերպիչները պատասխանել են իրենց հասցեին հնչող ռասիզմի մեղադրանքներին

88
0

090213a_001.jpg

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի կազմը պետք է ռասսայական առումով ավելի բազմազան լինի: BBC-ի փոխանցմամբ՝ այսպիսի կարծիք է հայտնել կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքը:

«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները, ովքեր 2 օր առաջ հրապարակել էին անվանակարգերում առաջադրված բոլոր հավակնորների անունները, այժմ բախվում են ռասիզմի մեղադրանքների: Բլոգերներին և քննադատներին վրդովերցրել է այն փաստը, որ հիմնական անվանակարգերում ոէևէ աֆրոամերիկացի չի առաջադրվել:

Շատերը կարծում են, որ սրա պատճառը ակադեմիայի կազմն է: Այն բաղկացած է միայն սպիտակամորթներից, և միայն նախագահ Այզեքն է սևամորթ:

Հենց իր՝ Այզեքի խոսքերով՝ իր հիմնական խնդիրն ապագայի համար տարբեր ռասսաներ ներկայացնող տաղանդավոր փորձագետների ներգրավումն է ակադեմիա: