«Օսկար» ամենեհաղինակավոր կինոմրցանակաբաշխության կազմակեպիչներին մեղադրում են ռասիզմի մեջ: Այս մասին գրում է Dailycaller պարբերականը: Հասարակության զայրույթի պատճառը այս տարվա հավակնորդների ցուցակում սևամորթ կինոգործիչների բացակայությունն է:
Համացանցում միանգամից կատակներ են տարածվել, թե մենք գործ ունենք «պատմության մեջ ամենասպիտակ Օսկարի հետ»: Օգտատերերն անգամ այս թեմայով հեշթեգ են հորինել՝ #OscarsSoWhite:
«Օսկարն այսքան սպիտակ է, որովհետև «12 տարվա ստրկության»՝ հաղթանակն անցյալ տարի բավարարել է սպիտակ մեղքի զգացումը նվազագույնը 5 տարով», — գրել է Twitter-ի օգտատերերից մեկը:
Հատկանշական է, որ կինոակադեմիայի նախագահն այս պահին աֆրոամերիկացի Շերիլ Բուն Այզեքն է: