Հնարավոր է, որ ձեզ էլ են գաղտնալսում: Այսօր կառավարությունում լրագրողների հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, չեմ կարող որևէ բան ասել, բայց որևէ բան ես չեմ բացառում»:
Իսկ հարցին՝ եթե ինչ-որ բան հրապարակվի՝ աղմուկ կհանի՞, ասաց. «Թող հրապարակեն, ցանկացած բան արդեն աղմուկ է»:
Ինչ վերաբերում է նրան՝ Օսիպյանն ունի՞ ինչ-որ խոսակցություններ, որոնց հնարավոր հրապարակումը հիմա իրեն մտահոգում է, նա պատասխանեց. «Չեմ կարծում… ես ինձ անվտանգ եմ զգում, ես ինքս իրավապահ մարմին եմ և ես ներսի անձնավորություն եմ, մենք գիտենք՝ ի՛նչ ենք անում, և վստահեցնում եմ մեր համաքաղաքացիներին՝ անվտանգությունը պատշաճ ապահովում ենք»: