տուն Լուրեր Օրինաչա՞փ է արդյոք, որ 42 հազ. մայրերից 30 հազարը չի աշխատում. Միքայել...

Օրինաչա՞փ է արդյոք, որ 42 հազ. մայրերից 30 հազարը չի աշխատում. Միքայել Մելքումյան

69
0

B6CB2147-8DEA-473A-90DE-DB4291E29019_mw1024_mh1024_s

Աժ-ում քիչ անց կանցկացվի «Ժամանակավոր անաշխատունակության վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ևս մեկ անգամ նշեց, որ պետք է գնահատական տալ այն հանգամանքին, որ 42 հազ. մայրերից 30 հազարը չի աշխատում:

«Ես հաշվարկն արել եմ: Չաշխատող կանանց անգամ 138 հազ. դրամ տալով 140 օրվա համար մոտավորապես օրական 1000 դրամ է: 1000 դրամը 2000 դարձնելով նրանց կյանքում որակական փոփոխություն տեղի չի ունենում: Բայց սա մոտեցում է. պետությունը պետք է քաղաքացուն բացատրի, որ այդքանն են իրենց միջոցները: Չաշխատող մարդու համար 1000 կամ 2000 դրամը ի՞նչ տիպի օգնություն է: Եվ, իհարկե, մեր քաղաքականությունն այնպիսին է, որ մենք այդ մայրերին տանենք դեպի քաղաքակիրթ աշխարհ` մասնագիտություններ ու դրանց կիրառություն: Հիշում եմ, երբ սոցիալական քաղաքականության շրջանակներում ասում էինք նպաստները վերցնենք, տանենք վերապատրաստման նրանց: Ես ուզում եմ իմանալ` այս 30 հազ. չաշխատող մայրերից քանի՞սն է վերապատրաստվել»,- ասաց պատգամավորը:

«Եթե մենք ասում ենք, որ 42 հազ. մայրերից 30 հազարը չի աշխատում, մենք պետք է գնահատական տանք դրան, ասենք` օրինաչա՞փ է արդյոք, որ այդպիսինն են ցուցանիշները»,- հավելեց Մելքումյանը: