Հնարավո՞ր է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման ստեղծումից հետո ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը փոխարինի նշված խմբակցության ներկայիս ղեկավար Արթուր Բաղդասարյանին:
Այս հարցի հետ կապված այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում լրագրողները հետաքրքրվեցին Հեղինե Բիշարյանից, որն էլ նշեց, որ հարցն իր համար անհասկանալի է:
«ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրապարակավ ասել է համախմբման մասին, Հայաստանի նոր սկզբի մասին, հայկական վերածնունդ գաղափարի մասին: Այն, որ համախմբում է տեղի ունենում՝ սա լուրջ գաղափար է, և ամեն ինչ անելու ենք, որ առաջիկա ընտրությունների ժամանակ, երբ նորի սկիզբ պետք է դրվի, այդ համախմբումը բերի իր լուրջ հետևանքները»:
Նրա խոսքովˋ ՕԵԿ-ը ևս համախմբվելու է ստեղծված «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման շուրջ` դառնալով մեկ միավոր.«Հետևապես ՕԵԿ-ին նախագահ պետք չէ և նոր նախագահ պետք չէ։ Կդառնա քաղաքական մեկ միավոր, ու նոր նախագահի կարիք չի լինի»: