Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը քննադատել է Թուրքիայի իշխանություններին երկրում ստեղծված «վախի» մթնոլորտի համար։ Այս մասին հաղորդում է France 24-ը՝ հղում կատարելով թուրքական Hurriyet-ին։
«Ամենասարսափելին վախն է։ Տեսնում եմ, որ բոլոր վախեցած են, դա նորմալ չէ․․․ Ազատ արտահայտվելու իրավունքը շատ ցածր մակարդակի վրա է», — ասել է Փամուկը։ Նա կառավարությանը մեղադրել է լրատվամիջոցների վրա ճնշումներ գործադրելու և ափսոսանք հայտնել ընդդիմադիր լրագրողների հետապնդման կապակցությամբ։
«Շատ իմ ընկերներ ասում են, որ այս կամ այն լրագրողն աշխատանքից զրվել է։ Հիմա նույնիսկ այն լրագրողները, որոնք կառավարությանը շատ մոտ են, հետապնդումների են ենթարկվում», — ասել է Փամուկը։