տուն Լուրեր Orange Fitness-ի մարզիկների հաղթանակը միջազգային առաջնությունում

Orange Fitness-ի մարզիկների հաղթանակը միջազգային առաջնությունում

187
0

OrangeFitness-main photo

Orange Fitness պրեմիում ակումբը միշտ առանձնացել է ոչ միայն իր որակյալ ծառայություններով և բարձրակարգ սպասարկմամբ, այլև ամենապրոֆեսիոնալ մարզիկներով, ովքեր հաղթանակ բերեցին Հայաստանին՝ ներկայացնելով մեր երկիրը Մոսկվայում անցկացված ֆիթնեսի ոլորտի ամենահեղինակավոր Mr. Olympia միջազգային առաջնությանը:

Mr. Olympia-ին Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ, և մեր երկիրը ներկայացնում էին միայն Orange Fitness-ի մարզիչները: Հովհաննես Ավագյանը, փայլուն ներկայանալով իր հասակային կատեգորիայում, գրավեց 2-րդ տեղը, իսկ Գևորգ Թութունջյանն անցավ եզրափակիչ՝ զբաղեցնելով պատվավոր 5-րդ տեղը: Շնորհավորում ենք մարզիկներին այս հաղթանակի կապակցությամբ և մաղթում, որ միշտ այսպես բարձր պահեն մեր երկրի պատիվը:

Ի դեպ, նոյեմբերին կայացած Հայաստանի բոդիբիլդինգի առաջնությանը խոշոր ֆիթնես ակումբներից կրկին միայն Orange Fitness-ն էր մասնակցել ու տարբեր քաշային կատեգորիաներում գրավել մրցանակային տեղեր: Araratnews.am-ի հարցին, թե որն է նրանց հաջողության գաղտնիքը, որ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային մրցաշարերում նրանք միշտ հաղթում են, մարզիչները պատասխանում են. «Մեզ մոտ հավաքված են Հայաստանի ամենապրոֆեսիոնալ մարզիկները, իսկ մեր ակումբը մեզ համար ստեղծում է բոլոր հարմար պայմանները, որպեսզի մեր պարապմունքներն անցնեն արդյունավետ: Ահա մեր ակումբի և մեր հաջողության բանալին»:

Mr. Olympia մրցույթում Հայաստանին հաղթանակ բերած Հովհաննեսը նշում է, որ միջազգային առաջնությանը պատրաստվել էին լրջորեն. «Հայաստանն այս հեղինակավոր առաջնությանը մասնակցում էր առաջին անգամ, ու կրկնակի էր պատասխանատվությունը, քանի որ ներկայացնում էինք մեր երկիրը ու մեր ակումբը»:

«Շատ մեծ մրցակցություն էր: Մեծ դեր էր խաղում հատկապես փորձառությունը: Կային մասնակիցներ, ովքեր 10 տարի է՝ մասնակցում էին նման առաջնությունների», — ասում է Գևորգը, ում համար սա հաջող սկիզբ էր՝ հաշվի առնելով, որ նա ընդամենը 2 տարի է զբաղվում պրոֆեսիոնալ բոդիբիլդինգով և առաջին անգամ էր մասնակցում նման միջազգային առաջնության:

«Հաջողության առաջին գաղտնիքը ինտենսիվ պարապմունքներն են, ժամանակ տրամադրելն ու կամքի ուժը: Հաջորդը՝ բիդի զրգվիս քո սիրած ուտելիքներեն: Անգլերեն լավ խոսք կա՝ «No pain, no gain»: Ու քանի որ ես մենակ եմ ապրում այստեղ, պարապմունքից հետո էլ ստիպված էի տանն այլ պարապմունքով զբաղվել՝ ուտելիք պատրաստել ինձ համար: Դա ամենաբարդ պարապմունքն է», — ծիծաղելով նշում է Գևորգը, ով երկու տարի առաջ է Սիրիայից տեղափոխվել  Հայաստան:

«Մարդիկ սկսում են ճանաչել Հայաստանը բոդիբիլդինգի, առողջ ապրելակերպի տեսանկյունից, Հայաստանին սկսում են դիտարկել որպես ևս մեկ մրցակից  երկիր», — ասում է Հովհաննեսը, ով 2010թ.-ին «Միստր Կովկաս»-ի բաց առաջնությանը գրավել էր 3-րդ տեղը:

Ոգևորված ձեռք բերած հաղթանակով՝ Orange Fitness-ի մարզիչներն արդեն պատրաստվում են հաջորդ  տարվա միջազգային առաջնություններին՝ հույս ունենալով համալրել մեդալների շարքը ևս մեկով:

«Արդեն պատրաստվում ենք Mr. Olympia-ի հաջորդ առաջնություններին, որոնք տեղի են ունենալու Քուվեյթում և Լաս Վեգասում: Իսկ պարապմունքներն անցկացնում ենք հենց մեր ակումբում, որն ապահովում և աջակցում է մեզ ցանկացած հարցում», — այսպես զրույցն ավարտեցին մարզիչները: