Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին չի բացառել, որ կարող է մասնակցել ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին. հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Bloomberg-ին տված հարցազրույցում Ուինֆրին հայտնել է, որ Թրամփի հաղթանակն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, չնայած նրա քաղաքական փորձի բացակայությանը, ստիպել է հեռուստահաղորդավարուհուն մտածել՝ առաջադրելու իր թեկնածությունը նախագահի հաջորդ ընտրություններում:
Նշվում է, որ Ուինֆրին աջակցում էր Թրամփի մրցակից, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: