տուն Լուրեր Օպերային թատրոնում պետք է լինեն նաև մարզասրահ, շոգեբաղնիք. Արմեն Ամիրյան

Օպերային թատրոնում պետք է լինեն նաև մարզասրահ, շոգեբաղնիք. Արմեն Ամիրյան

199
0

c0fbd49ef4bcdd639b63b0f2ec9a2c03

«Մշակվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային  ակադեմիական թատրոնի ենթակառուցվածքների նախագիծ՝ սկսած սանհանգույցներից, պատշգամբներից, մինչև բեմ: Այսօր մշակվում է ծրագրային, խաղացանկային քաղաքականություն»,- լրագրողներ հետ զրույցում panorama.am-ի փոխանցմամբ՝ ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նրա խոսքով, անպայման պետք է լինի երկրորդը բեմը՝ մանկական օպերային ներկայացումներ պատրաստելու համար:

«Անպայման պետք է լինեն հատուկ սննդակարգի ռեստորաններ, որոնք կարող են ապահովել օպերային թատրոնի արտիստների սննդակարգը: Այդ տարածքները պետք է ծառայեն նաև շնորհանդեսների, հյուրասիրությունների, թատրոն այցելած հյուրերի համար: Նշված հաստատությունները ծառայելու են միայն օպերա այցելուների համար, ոչ դրսից այցելուների համար»,- ասաց նախարարը:

Ա. Ամիրյանը նաև նշեց, որ պետք է լինեն մարզասրահ, շոգեբաղնիք. «Բալետի պարողների, օպերային արտիստների համար շատ կարևոր է, որպեսզի լինեն լավ մարզավիճակում, ավելորդ քաշը, ծանրությունը կարողանան այդ միջոցով պակասեցնեն լավ երգելու, պարելու համար: Օպերայում ժամանակին եղել է մարզասրահ, շոգեբաղնիք, այսինքն՝ այն, ինչ անհրաժեշտ էր օպերային արտիստների համար, քանդել են ու կառուցել տարբեր տիպի հաստատություններ»:

Արմեն Ամիրյանն ասաց, որ օպերային թատրոնը բարձր արվեստ պրոպագանդելու համար է, հայ դասական երաժշտությունը հանրահռչակելու համար է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: