տուն Լուրեր Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 8-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 8-ը

82
0
1454915041,3312
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 26-ը:
Բացահայտվել է գողության` 18, խարդախության` 8, կողոպուտի և խուլիգանության` 1-ական, յուրացման և գույքի դիտավորությամբ ոչնչացման  2-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 5, մարմնական վնասվածք հասցնելու և ավազակային հարձակման 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 28 մարդ ստացել  է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: