տուն Լուրեր Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 15-ից 16-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 15-ից 16-ը

82
0

87

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը:  Բացահայտվել է գողության` 7, խարդախության 8 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: